Թուրքիայում լույս է տեսել Հայոց ցեղասպանության մասին գիրք

Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչատունը լույս է ընծայել փարիզաբնակ Ժանին Ալթունյանի՝ «Վերադարձի ճանապարհ չկա. Հայոց ցեղասպանությունը հոր օրագրում և նրա դստեր հուշերում» գիրքը։ Այս մասին հաղորդում է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթը։

Ժանինը Հայոց ցեղասպանությունից 1915 թվականին մազապուրծ եղած և Ֆրանսիայում հաստատված բուրսահայ ընտանիքի զավակ է: Հայրը՝ Վահրամ Ալթունյանը, 14 տարեկանում բռնագաղթի է ենթարկվել Սիրիայի անապատներ, բայց նրան հաջողվել է ողջ մնալ։ Իսկ կյանքի համար մղած պայքարը Վահրամը գրի է առել իր հուշերում, ինչն էլ հետագայում դարձել է դստեր աշխատությունների հիմքը։

«Հայրս մահացավ 1970 թվականին: 8 տարի անց մայրս ինձ տվեց նրա օրագիրը: Երբ կարդացի, երկար ժամանակ դրա ազդեցության տակ էի», – ասել է Ժանին Ալթունյանը։

Գիրքը ֆրանսերենից թուրքերեն է թարգմանել Ռենան Աքմանը։ Բացի Վահրամ Ալթունյանի հուշերից՝ գրքում տեղ են գտել նաև 5 այլ հեղինակների հոդվածներ։

Աղբյուր` Թուրքագիտական պորտալ

«Թուրքագիտական պորտալում» տեղ գտած նյութերն արգելվում է արտատպել: Այս և այլ նյութերը լրատվամիջոցներում տեղադրելու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր լրատվական փաթեթներից մեկին և ստանալ Թուրքիայի մասին որակյալ ու հարուստ լրատվություն: Մանրամասների համար` այստեղ:

allTurkey.am