Վանի հերոսամարտի բացառիկ լուսանկարը՝ ՀՑԹԻ-ում
01/05/2016
0 մեկնաբանություն
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն համալրվել է Վանի հերոսամարտի բացառիկ բնօրինակ լուսանկարով: Այն ներկայացնում է 1915 թ. ապրիլյան հերոսամարտի մասնակիցներին: Լուսանկարում երևում են վերջիններիս կողմից թուրքական կանոնավոր բանակից տարի առաջ առգրավված հրանոթները:
Լուսանկարն արվել է 101 տարի առաջ հենց այս օրերին Վանում գտնված ամերիկացի բժիշկ միսիոներների կողմից:
Այն ժամանակին տպագրվել է ամերիկյան մամուլում, սակայն առ այսօր բնօրինակը համարվում էր կորած:
Աղբյուր՝ ՀՑԹԻ
allTurkey.am