Ռաֆայել Լեմկինի անվանական կրթաթոշակի համար հայտերն ընդունվում են

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2017թ. դրամաշնորհային ծրագրի մեկնարկը: Այն հնարավորություն է ընձեռելու օտարերկրյա ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին, որոնք մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում, մեկ ամսով այցելել Հայաստան` տեղի գիտական հաստատություններում և գրադարաններում ուսումնասիրություններ իրականացնելու համար:

Հաղթող հավակնորդների ուսումնասիրությունների իրականացման հիմնական վայրը լինելու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որտեղ նրանք հնարավորություն կստանան ծանոթանալ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմությանը, ուսումնասիրություններ կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերում և գրադարանում, ինչպես նաև ստանալ մասնագիտական խորհրդատվություն, ծանոթանալ Հայաստանի Հանրապետության բուհերի, արխիվների, գրադարանների նյութերի հետ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հոգալու է երկկողմանի ճանապարհորդության և կացության ծախսերը:

Հայցադիմումների ներկայացման վերջնաժամկետը` 2016թ. դեկտեմբերի 15
Հաղթող հավակնորդի անվան հրապարակումը` 2016թ. դեկտեմբերի 25
Դրամաշնորհի տևողությունը մեկ ամիս է:

Հաղթող հավակնորդը պարտավորվում է ծրագրի ավարտից հետո 6 ամիսների ընթացքում տրամադրել իր կատարած ուսումնասիրությունների արդյունքը գիտական հոդվածի տեսքով, International Journal of Armenian Genocide Studies պարբերականում հարապարակելու նպատակով:

Ծրագրին դիմելու մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

allTurkey.am

One Reply to “Ռաֆայել Լեմկինի անվանական կրթաթոշակի համար հայտերն ընդունվում են”