Լույս է տեսել «Օսմաներենի դասագիրքը»
«Օսմաներենի դասագիրք» բուհական դասագիրքը նախատեսված է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում, արևելագիտության և պատմության ֆակուլտետներում օսմաներենի դասավանդման համար:
Այն բաղկացած է ներածությունից, 32 դասից՝ նվիրված օսմաներենի բառագիտության, հնչյունաբանության, քերականության հարցերին: Դասագրքում ներառված են համապատասխան տեքստեր, տարաբնույթ վարժություններ, օսմաներեն-հայերեն ուսումնական բառարան:
Դասագիրքը տպագրվել է 2016 թվականին Երևանում՝ Անի Սարգսյանի, Ալեքսանդր Սաֆարյանի և Լուսինե Սահակյանի հեղինակությամբ և Ռուբեն Սաֆրաստյանի խմբագրությամբ:
Դասագրքի շնորհանդեսը նախատեսվում է մարտի վերջին, ինչից հետո նրա առցանց տարբերակը վերստին հնարավոր կլինի ներբեռնել Թուրքագիտական պորտալից:
«Օսմաներենի դասագրքին» ծանոթանալու համար` ԱՅՍՏԵՂ:
allTurkey.am