Թուրքիայում Տիգրիսի վրայի խոշորագույն հիդրոհանգույցը գրեթե պատրաստ է (լուսանկարներ, տեսանյութեր

Հայկ Գաբրիելյան, թուրքագետ

Ըլըսուի ջրամբարն ու հէկը Թուրքիայի խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերից մեկն է

և Տիգրիսի վրա կառուցված խոշորագույն հիդրոհանգույցը՝ հանրահայտ Հարավ-արևելյան Անատոլիական (GAP) նախագծի խոշորագույն հիդրոհանգույցներից մեկը։ Անցյալում Թուրքիան ջրային հանգույցն արժեցել է 8.5 մլրդ լիրա (մոտ 2 մլրդ դոլար)։ Ջրամբարի տարողությունը կազմում է 10.4 մլրդ մ3,  այդ ցուցանիշով այն զբաղեցնում է 4-րդ տեղը Թուրքիայում։ Ամբարտակի բարձրությունը կազմում է 135 մ, հէկի հզորությունը՝ 1200 մվտ (200-ական մվտ հզորությամբ 6 տուրբին), այն տարեկան արտադրելու է 4,12 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա։

Շինարարական աշխատանքների ավելի քան 90 տոկոսն ավարտված է։ Որոշ տվյալներով՝ այն անգամ պատրաստ է ջուր ամբարելու գործընթացին։ Ըլըսուի հէկ-ը հանդիսանալու է Թուրքիայի չորրորդ խոշոր հէկը՝ Եփրատ գետի վրա կառուցված Աթաթուրքի, Քարաքայայի ու Քեբանի հէկերից հետո։ Թուրքական կողմն ընդգծում է, որ Ըլըսուի հիդրոհանգույցը տարեկան 1.5 մլրդ լիրայի ներդրում կունենա Թուրքիայի տնտեսության մեջ (օրական կտրվածքով 4.1 մլն լիր կամ մոտ 1 մլն դոլար)։

Աղբյուր՝ Հայկ Գաբրիելյանի բլոգ

allTurkey.am