Կարսի նահանգում Արաքս գետի վրա կառուցվում է Քարաքուրթի ջրամբարն ու հէկը

Հայկ Գաբրիելյան, թուրքագետ

Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանում Արաքսի գետի վրա կառուցվում է Քարաքուրթի ջրամբարն ու հէկը։ Ջրամբարում նախատեսվում է ամբարել 590․520․000 մ3 ջուր։ Ամբարտակի բարձրությունը կազմելու է 124 մ, հէկի հզորությունը կազմելու է մոտ 100 մվտ, այն տարեկան արտադրելու է 346,32 գվտ/ժամ էլեկտրաէներգիա։
Նախագծի իրագործման թույլտվությունը տրվել է դեռևս 2011 թվականին։ Շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն 2019 թվականի դեկտեմբերի վերջին։ Նախագիծը գնահատվում է 795.544.091 լիրա։ Ակնկալվում է, որ Քարաքուրթի հիդրոհանգույցը Թուրքիայի տնտեսությանը կապահովի տարեկան 109․165․000 լիրայով։

Աղբյուր՝ Հայկ Գաբրիելյանի բլոգ

allTurkey.am