Հայկական ժառանգության մերօրյա ժանտախտը Թուրքիայում

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Տարեցտարի մեծանում է Արևմտյան Հայաստան այցելող հայերի թիվը։ Տարեկան հազարավոր հայեր ինչպես ՀՀ-ից, այնպես էլ Սփյուռքից այցելում են Արաքսի ու Ախուրյանի այն ափը՝ տեսնելու հայկական պատմական տպավորիչ ժառանգությունը։ Նման հոսքը տրամաբանորեն բերում է նրան, որ առավել շատ այցելվող վայրերն առավել խնամված լինեն։ Դրա օրինակն են Անին, Կարսը, Վանը, Աղթամար կղզին։ Բայց հսկա տարածքի վրա մի զգալի ժառանգություն ոչ միշտ է արժանանում ուշադրության՝ կապված հեռու լինելու, պակաս նշանակալի լինելու, հանրության լայն շերտերին հայտնի չլինելու ու հասանելի չլինելու հետ։ Ու այստեղ առաջ են գալիս լրջագույն խնդիրներ։Թուրքիայի Հանրապետությունը պարտավորված է հայկական պատմամշակութային ժառանգությունը պահպանել Լոզանի պայմանագրով, սակայն իր այս պարտականությունը խիստ թերի է կատարում կամ, եզակի բացառություններից զատ, գրեթե չի կատարում։ Պետության կողմից անտերության մատնվելուց զատ` բազմաթիվ հայկական կոթողներ տեղի բնակիչների (մեծամասամբ քուրդ) թիրախում են. դրանցից շատերն օգտագործվում են որպես պահեստ, խորդանոց, իսկ որոշ դեպքերում նաև քարհանք։ Սակայն առանձին ու մանրամասն պետք է խոսել հայկական ժառանգության վրա կախված մերօրյա դամոկլյան սրի, այն է՝ գանձագողության մասին։ Վերջին տարիներին ոչ ոք այնքան վնաս չի հասցրել Թուրքիայի տարածքում գտնվող հայկական եկեղեցիներին, վանքերին ու գերեզմանատներին, որքան տեղի գանձագողերը։ «Հայերի ոսկիները» գտնելու տենդը ոչ միայն չի մարել վերջին տասնամյակներում, այլ ընդհակառակը՝ շարունակում է հետաքրքրություն ներկայացնել և մեր օրերում էլ շատ արկածախնդիրների կյանքի նպատակն է։ Թեև գանձագողությունը թուրքական օրենքներով քրեորեն պատժելի է, այնուամենայնիվ, կտրված ու հեռու վայրերում և ոչ մեծ բնակավայրերում գանձագողերը հսկողությունից դուրս են, իսկ հաճախ նաև տեղացիներն են գանձագողերի դերում հանդես գալիս։ Թուրքիայում կարելի է գանձագողերի երկու հիմնական խումբ առանձնացնել. առաջինը տեղի գյուղերի ու քաղաքների բնակիչներն են, որոնք հենց իրենց բնակավայրի հայկական ժառանգությունն են թիրախավորում։ Երկրորդ խումբն ավելի մեծ աշխարհագրություն և ավելի մեծ փորձ ունեցողներն են, որոնք աշխատում են հին քարտեզների, տեղանքում նշանների միջոցով գտնել հայերի ոսկիները։ Նրանք հաճախ գործում են խմբերով։ Թեև երկու խումբն էլ զգալի վնասակար են հայկական ժառանգության հարցում, սակայն երկրորդ խումբը, որն առավել պատրաստված է տեխնիկապես և քանակապես ավել է, հաճախ ավելի մեծ վնաս է հասցնում։ Գանձագողության գլխավոր վտանգն այն է, որ հարստություն գտնելու համար գանձագողերը հիմնականում քանդում են եկեղեցիների հիմքերը, ինչն էլ ժամանակի ընթացքում բերում է եկեղեցու մասնակի, ապա նաև ամբողջական փլուզման։ Բացի այդ, պղծվում են նաև հայկական գերեզմանները, քանի որ գանձագողերի հիմնական թիրախներից մեկն էլ հենց այս վայրերն են, որտեղ էլ, ըստ վերջիններիս, հայերը կարող էին թաքցրած լինել իրենց գանձերը։ Քրեորեն պատժելի լինելով հանդերձ՝ գանձագողությանը վերաբերող խմբեր կարելի է գտնել Ֆեյսբուք սոցիալական ցանցում. այստեղ գանձագողեր են հավաքված ու կիսվում են իրենց փորձերով ու գիտելիքով։ Անգամ կան գանձագողեր, որոնք հետաքրքրված են հայերի հետ կապեր հաստատելու հարցում՝ գանձատերերի ժառանգների գտնելու հույսով։ Ժամանակ առ ժամանակ թուրք իրավապահները ձերբակալում են գանձագողերի,  անգամ լինում են դեպքեր, երբ հայերի ոսկի որոնելիս վերջիններս անգամ հատուցում են սեփական կյանքով՝ մնալով փլատակների տակ։ Այնուամենայնիվ, ո՛չ քրեական պատասխանատվությունը, ո՛չ էլ կյանքի համար վտանգը չի կանգնեցնում արագ հարստանալ երազող թուրք և քուրդ գանձագողերին։ Քիչ չեն դեպքերը, որ հենց անվտանգության ուժերն են աչք փակում կամ էլ տեղական ինքնակառավարման մարմիններն են խրախուսում այս ամենը։ Իհարկե, վերջին տարիներին առնվազն մեզ հայտնի չեն դեպքեր, երբ գանձագողերը լուրջ վնաս հասցրած լինեն զբոսաշրջային մեծ հոսք ունեցող վայրերում, ինչպիսին Անին է կամ Աղթամար կղզին Վանա լճում, բայց և նույն Վանա լճի մեկ այլ կղզի՝ Կտուց կղզին, որն այցելուների մեծ հոսք չունի, ժամանակ առ ժամանակ տուժում է գանձագողերի գործողություններից։  2019-ի աշնանը մեր այցին նկատելի էին թարմ փորված փոսեր կղզու վրա գտնվող հայկական Սուրբ Հովհաննես Կարապետ կղզու ներսում, որոնք չկային նույն տարվա ամռանը։ Նույն Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին, որը լուրջ ուշադրության կենտրոնում է և խոշոր զբոսաշրջային կենտրոն է դարձել, գանձագողերի վտանգն ամբողջությամբ շրջանցում է, բայց մի քանի կմ հեռավորության վրա հրաշալի Սուրբ Թովմաս հայկական վանքն օրեցօր ավելի վատ վիճակում է հայտնվում, ու այստեղ էլ գանձագողերն իրենց  ավերիչ հետքերն են թողնում։ Նման օրինակները, ցավոք, բազմաթիվ են։ Արդյո՞ք կան լուծումներ։ Գոնե մասամբ իրավիճակը շտկելուն միտված կարող է լինել այն, որ հարցը շարունակաբար բարձրացվի Թուրքիայում և նրա սահմաններից դուրս։ Բացի այդ, տեղացիների հետ հանդիպումներում պիտի շարունակ կրկնել, որ հայերը սովորություն չեն ունեցել գանձեր պահել եկեղեցիների հիմքերի մոտ կամ գերեզմանատներում, ինչը խիստ վնասաբեր մոլորություն է տեղացիների շրջանում։ Այստեղ պիտի հիշենք նաև այն, որ Թուրքիայի արևելքում հայերին հանդիպող տեղաբնակների առաջին հարցերից մեկն է՝ «Արդյո՞ք քարտեզ չկա»՝ ակնարկելով հնարավոր գանձերի թաքստոցի տեղն իմանալու մասին։ Ի հավելումն վերը նշվածի, առավել հեռու և քիչ հայտնի վայրերի շարունակական այցելությունը նույնպես կարող է դրական զարգացում ապահովել և առավել շատ ուշադրություն հրավիրել տեղանքի վրա՝ որպես զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրեր։ Հայերի այցերի հաճախականության արդյունքում գանձագողերից պաշտպանված լինելու օրինակ է նաև Վարագավանքը։ Թեև Վարագավանքը կիսաքանդ վիճակում է, սակայն հայերի հաճախացող այցերի արդյունքում տեղի քուրդ ընտանիքներից մեկը հսկողության տակ է վերցրել եկեղեցին, այն պահպանում է՝ հայ այցելուներից գումար ստանալու նպատակով։ Այստեղ տեսնում ենք հետաքրքիր մի իրավիճակ, երբ ոչ թե պետությունն է խնամում, ինչպես Անիում կամ Աղթամարում, այլ հենց տեղացին՝ նյութապես շահագրգռված լինելով այդ հարցում։ Իհարկե, վերը նշվածի կյանքի կոչումն ամբողջովին չի փրկի իրավիճակը, սակայն անգամ մեկ եկեղեցի կամ որևէ կոթող փրկելու համար առնվազն պետք է փորձել ու փորձել։

Աղբյուր՝ Անալիտիկոն

387 Replies to “Հայկական ժառանգության մերօրյա ժանտախտը Թուրքիայում”

  1. Pingback: run tinder on pc
  2. Pingback: oatmeal keto diet
  3. Pingback: keto genic diet
  4. Pingback: gay romance dating
  5. Pingback: zanaflex
  6. Pingback: lumigan 01
  7. Pingback: mulnupiravir
  8. Pingback: olumiant 2 mg
  9. Pingback: prices for aralen
  10. Pingback: psy-
  11. Pingback: projectio
  12. Pingback: psy online
  13. Pingback: uels ukrain
  14. Pingback: DPTPtNqS
  15. Pingback: qQ8KZZE6
  16. Pingback: D6tuzANh
  17. Pingback: SHKALA TONOV
  18. Pingback: chelovek-iz-90-h
  19. Pingback: 3Hk12Bl
  20. Pingback: 3NOZC44
  21. Pingback: 01211
  22. Pingback: tor-lyubov-i-grom
  23. Pingback: film-tor-2022
  24. Pingback: hd-tor-2022
  25. Pingback: hdorg2.ru
  26. Pingback: Psikholog
  27. Pingback: netstate.ru
  28. Pingback: 2apropos
  29. Pingback: Link
  30. Pingback: psy
  31. Pingback: bit.ly
  32. Pingback: cleantalkorg2.ru
  33. Pingback: bucha killings
  34. Pingback: War in Ukraine
  35. Pingback: Ukraine
  36. Pingback: site
  37. Pingback: stats
  38. Pingback: Ukraine-war
  39. Pingback: movies
  40. Pingback: gidonline
  41. Pingback: web
  42. Pingback: film.8filmov.ru
  43. Pingback: video
  44. Pingback: film
  45. Pingback: filmgoda.ru
  46. Pingback: rodnoe-kino-ru
  47. Pingback: stat.netstate.ru
  48. Pingback: sY5am
  49. Pingback: Dom drakona
  50. Pingback: JGXldbkj
  51. Pingback: aOuSjapt
  52. Pingback: ìûøëåíèå
  53. Pingback: psikholog moskva
  54. Pingback: Dim Drakona 2022
  55. Pingback: TwnE4zl6
  56. Pingback: psy 3CtwvjS
  57. Pingback: lalochesia
  58. Pingback: film onlinee
  59. Pingback: 3qAIwwN
  60. Pingback: video-2
  61. Pingback: sezons.store
  62. Pingback: psy-news.ru
  63. Pingback: 000-1
  64. Pingback: 3SoTS32
  65. Pingback: 3DGofO7
  66. Pingback: rftrip.ru
  67. Pingback: dolpsy.ru
  68. Pingback: kin0shki.ru
  69. Pingback: 3o9cpydyue4s8.ru
  70. Pingback: mb588.ru
  71. Pingback: newsukraine.ru
  72. Pingback: edu-design.ru
  73. Pingback: tftl.ru
  74. Pingback: brutv
  75. Pingback: site 2023
  76. Pingback: sitestats01
  77. Pingback: 1c789.ru
  78. Pingback: cttdu.ru
  79. Pingback: 1703
  80. Pingback: hdserial2023.ru
  81. Pingback: serialhd2023.ru
  82. Pingback: matchonline2022.ru
  83. Pingback: bit.ly/3OEzOZR
  84. Pingback: bit.ly/3gGFqGq
  85. Pingback: bit.ly/3ARFdXA
  86. Pingback: bit.ly/3ig2UT5
  87. Pingback: bit.ly/3GQNK0J
  88. Pingback: bep5w0Df
  89. Pingback: www
  90. Pingback: icf
  91. Pingback: 24hours-news
  92. Pingback: rusnewsweek
  93. Pingback: uluro-ado
  94. Pingback: irannews.ru
  95. Pingback: klondayk2022
  96. Pingback: tqmFEB3B
  97. Pingback: mangalib
  98. Pingback: cost priligy 90mg
  99. Pingback: levitra vardenafil
  100. Pingback: x
  101. Pingback: 9xflix
  102. Pingback: xnxx
  103. Pingback: 123movies
  104. Pingback: kamagra chewable
  105. Pingback: madridbet
  106. Pingback: buy kamagra 100mg
  107. Pingback: madridbet
  108. Pingback: renova cream 2%
  109. Pingback: kinokrad
  110. Pingback: batmanapollo
  111. Pingback: levitra canadian
  112. Pingback: vsovezdeisrazu
  113. Pingback: 2023
  114. Pingback: levitra 10 mg cost
  115. Pingback: levitra canada
  116. Pingback: levitra
  117. Pingback: ipsychologos
  118. Pingback: yug-grib.ru
  119. Pingback: studio-tatuage.ru
  120. Pingback: video.vipspark.ru
  121. Pingback: vitaliy-abdulov.ru
  122. Pingback: psychophysics.ru
  123. Pingback: meritking
  124. Pingback: madridbet
  125. Pingback: grandpashabet
  126. Pingback: meritking