Հայկական արևելագիտական երկրորդ կոնգրես

For English (անգլերենի համար): https://acos.ysu.am

2020 թ. հոկտեմբերի 23-24-ը Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը կազմակերպում է Հայկական արևելագիտական Երկրորդ միջազգային կոնգրեսը՝ ACOS’20-ը։ Առաջին Կոնգրեսը տեղի է ունեցել 2018 թվականին, որին մասնակցել էին մոտ 70 գիտնականներ և հետազոտողներ ավելի քան 10 երկրներից։

Հայկական արևելագիտական միջազգային կոնգրեսը պարբերական բնույթ կրող գիտաժողով է, որը նպատակ ունի մեկ հարթակում քննարկել ժամանակակից արևելագիտության հիմնական խնդիրները և զարգացման հեռանկարները։
Գիտաժողովին կարող են ներկայացվել զեկույցներ, որոնք վերաբերում են այն քաղաքակրթական տարածքին, որը համընկնում է Մեծ Մերձավոր Արևելքի սահմաններին՝ վաղ շրջանից մինչև մեր օրերը։ Զեկույցները կարող են վերաբերել պատմության, լեզվաբանության, աշխարհագրության, մարդաբանության, քաղաքագիտության, գրականագիտության, փիլիսոփայության, մշակութաբանության, մեդիա ուսումնասիրությունների, կրոնագիտություն ոլորտներին։
Մենք հատկապես խրախուսում ենք այն զեկույցները, որոնք առնչվում են այս տարվա գիտաժողովի հիմնական թեմային՝ «Կովկասի խորհրդայնացումը և Մեծ Մերձավոր Արևելքը»: Մենք առաջարկում ենք քննարկել հետևյալ խումբ հարցերը (սակայն խրախուսում ենք նաև այլ հարցադրումներ).

-Անդրկովկասի խորհրդայնացման հետևանքները՝ բնակչության տեղաշարժ, ինքնությունների ձևավորում, կենցաղի փոփոխություն, սահմանների նոր ընկալում,
-Կոմունիզմը Մերձավոր Արևելքում 1920-ականներին. ինտերնացիոնալիզմից մինչև ազգայնականությո՞ւն
-Մերձավոր Արևելքի երկրներում և հանրույթներում Անդրկովկասի խորհրդայնացման ընկալումը. սպառնալիք, ոգևորություն, թե գաղափարական նոր տրանսֆորմացիաներ։

Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2020 թ. հուլիսի 31-ը։ Հայտերը՝ համառոտ գիտական և աշխատանքային ինքնակենսագրությամբ, հեղինակի կոնտակտային տվյալներով (անուն, ազգանուն, աշխատավայր, գիտական կոչում), զեկուցման վերնագրով, մինչև 300 բառ ամփոփագրով (abstract) և բանալի բառերով, պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։

Զեկուցումների լեզուն՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։

Զեկուցման համար կտրամադրվի 20 րոպե, որին կհաջորդի 10 րոպե տևողությամբ քննարկում։

Գիտաժողովի կազմակերպչական հանձնախմբի ընտրած հայտերի հեղինակները լրացուցիչ կտեղեկացվեն մինչև 2020 թ. օգոստոսի 17-ը։ Նախապատվությունը տրվելու է վերլուծական, այլ ոչ նկարագրական հայտերին։ Զեկուցումների տեքստերի ներկայացման վերջնաժամկետն է 2020 թ. սեպտեմբերի 25-ը։ Գիտաժողովում զեկուցված և կազմակերպչական հանձնախմբի հավանությանն արժանացած նյութերը կհրատարակվեն «Արևելագիտության հարցեր» գիտական պարբերականի հատուկ համարում։

Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել կազմկոմիտեի անդամ Վարուժան Գեղամյանին ([email protected]):

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ կայքը՝ acos.ysu.am

Գիտաժողովի կազմակերպիչները կարող են տրամադրել սահմանափակ թվով աջակցություն՝ Երևանում մասնակիցների կեցությունը ապահովելու համար (կախված անհրաժեշտությունից)։

Կազմկոմիտե
Melkonyan Ruben
Alexander Safaryan
Vardan Voskanyan
Hayk Kocharyan
Varuzhan Geghamyan
Naira Poghosyan
Artyom Tonoyan
Naira E. Sahakyan

3 Replies to “Հայկական արևելագիտական երկրորդ կոնգրես”

  1. Pingback: tinder reviews uk