Գիտաժողովի հրավեր՝ Հոգևոր Շիրակ. պատմական ուղի և արդիականություն

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը
2020թ. սեպտեմբերի 19-20-ին հրավիրում է առկա կամ հեռակա կարգով մասնակցելու Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի ստեղծման 100-ամյակին նվիրված «Հոգևոր Շիրակ. պատմական ուղի և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքներին:

Զեկուցումներ կլսվեն հետևյալ ուղղություններով՝
• Պատմություն (եկեղեցու պատմություն, պատմագիտություն, ժողովրդագրություն, վիմագրություն),
• Ազգաբանություն (ազգագրություն, արվեստ, ճարտարապետություն) և
• Աստվածաբանություն:
Կազմկոմիտեի կողմից երաշխավորված մասնակիցների զեկուցումները նյութերի առան¬ձին ժողովածուով կհարատարակվեն գիտաժողովի նախօրեին:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար խնդրում ենք մինչև 31.05.2020 թ. ՇՀՀ կենտրոնի էլ. հասցեին ([email protected]) ուղարկել անձնական տվյալներով մասնակցության հայտ /տես՝ հայտի ձևեր բաժնում/ և զեկուցման տեքստը՝ մինչև 8 էջ:
Կազմկոմիտեի կողմից ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև հունիսի 30-ը: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը:
Կազմկոմիտեն հոգում է հյուրերի սննդի, հանգստի և գիշերակացի ծախսերը:
ՀՈԴՎԱԾԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
• Զեկուցման վերնագիրը-(կենտրոնում՝ 14 տառաչափով, մեծատառ, bold, sylfaen)
• Վերնագրի տակ հեղինակի անուն, ազգանուն, գիտական աստիճան, կազմակեր¬պու¬թյուն (աջ կողմից, տառաչափը՝ 12)
• Անոտացիա (հոդվածի կարճ բնութագիրը 5-7 տող, տառաչափը՝ 12)
• Հոդվածի առավելագույն ծավալը 8 էջ (ներառյալ ½-ական էջ ամփոփումները երկու լե¬զու¬ներով)
• Տառատեսակ-հայերեն՝ sylfaen, ռուսերեն և անգլերեն՝ Times New Roman
• Տառաչափ-տեքստում՝12, տողատակում՝ 9
• Միջտողային-1,5
• Լուսանցքներ-2սմ՝ բոլոր կողմերից
Նշված պահանջներին չհամապատասխանող հոդվածները կվերադարձվեն հեղինակներին և սահմանված ժամկետում չլրամշակվելու դեպքում չեն հրատարակվի։

Թողնել մեկնաբանություն

Your էլ․ հասցե address will not be published. Required fields are marked *