Թուրքերենի դասընթաց Գևորգ Պետրոսյանի հետ

Թուրքերեն սովորել ցանկացողներին «Թուրքագիտական պորտալի» հիմնադիր, թուրքագետ Գևորգ Պետրոսյանն առաջարկում է մասնակցել իր կողմից անցկացվող խորացված, արդյունավետ ու հետաքրքիր դասընթացներին, որոնցում տարիների փորձը զուգորդված է նորարար մոտեցումներով:

Ինտենսիվ պարապմունքներ, որակյալ դասընթաց և երաշխավորված արդյունք:

Առաջարկվում են անհատական պարապմունքներ ինչպես սկսնակների, այնպես էլ լեզվին տիրապետողների համար:

Դասընթացներն անցկացվում են Երևանի կենտրոնում՝ հարմարավետ գրասենյակում:

Պարապողների համար դասերին կից կազմակերպվում են թուրքախոս (որպես մայրենի) անձանց  հետ պրակտիկ դաս-հանդիպումներ, ինչպես նաև առաջարկվում է հնարավորություն՝ «Թուրքագիտական պորտալում» թուրքերեն-հայերեն թարգմանության պրակտիկա անցնել:

Պայմաններ`

Անհատական դասընթաց

Մեկ դասաժամի տևողություն –  90 րոպե

8 պարապմունքի արժեք – 45.000 ՀՀ դրամ

Դասերը վարում է – թուրքագետ Գևորգ Պետրոսյանը

Դասընթացների օրեր` շաբաթվա տարբեր օրերի և ժամերի (փոխադարձ համաձայնությամբ)

Հարցերի համար կարող եք զանգահարել՝ 055 15 65 95 կամ գրել [email protected] հասցեին։

Միևնույն ժամանակ «Թուրքագիտական պորտալն» առաջարկում է ՀԱՅԵՐԵՆԻՑ ԹՈՒՐՔԵՐԵՆ և ԹՈՒՐՔԵՐԵՆԻՑ ՀԱՅԵՐԵՆ բանավոր և գրավոր թարգմանություններ։

allTurkey.am